CPython
| Նախագծումը՝ | Python Software Foundation |
|---|---|
| Վերջին թողարկում | 3.2.2 / 2.7.2 / 4 սեպտեմբերի, 2011թ․ / 11 հունիսի, 2011թ․ |
| Գրված է՝ | C |
| ՕՀ | ցանկացած |
| Տեսակ | Python լեզվի ինտերպրետատոր |
| Արտոնագիր | Python Software Foundation License |
| Վեբկայք | Python.org |
CPython, Python լեզվի առավել տարածված ինտերպրետատորը։ CPython-ն համարվում է բայթ-կոդի ինտերպրետատոր։ Այն գրված է C լեզվով։ CPython-ի մշակումն իրականացվում է մշակողների խմբի կողմից՝ Python լեզվի հեղինակի՝ Գվիդո վան Ռոսումի գլխավորությամբ։ CPython-ն բաց կոդով ծրագրային ապահովում է։
CPython-ից բացի, գոյություն ունեն նաև Python-ի այլ ինտերպրետատորներ՝ Jython-ն, IronPython-ն, PyPy-ն և Stackless Python-ը։
Բովանդակություն
Աջակցվող հարթակները[խմբագրել]
|
|
|
|
Այլևս չաջակցվող հարթակները[խմբագրել]
PEP 11-ում ներկայացված են այն հարթակները, որոնք այլևս չեն աջակցվում Python Software Foundation-ի կողմից։ Ամեն դեպքում, այդ հարթակները կարող են աջակցվել այլ մարդկանց կողմից, սակայն պաշտոնական աջակցություն դրանք այլևս չունեն։
- DOS (աջակցությունը դադարեցվել է 2.0 տարբերակից)
- IRIX 4 (աջակցությունը դադարեցվել է 2.3 տարբերակից)
- Mac OS 9 (աջակցությունը դադարեցվել է 2.4 տարբերակից)
- MINIX (աջակցությունը դադարեցվել է 2.3 տարբերակից)
Այլ հարթակներ[խմբագրել]
Գոյություն ունեն հարթակներ, որոնք CPython-ը պաշտոնապես չի աջակցում, սակայն դրանք ունեն ոչ պաշտոնական աջակցություն այլ մարդկանց կողմից։ Դրանցում հաճախ կան լրացուցիչ հնարավորություններ աջակցվող հարթակների համար։
- Amiga ― AmigaPython
- AS/400 ― iSeriesPython
- DOS (DJGPP-ի օգտագործմամբ) ― PythonD
- PlayStation Portable ― Stackless Python for PSP
- Symbian OS ― Python for S60
- Windows CE/Pocket PC ― Python Windows CE port
Հղումներ[խմբագրել]
- www.python.org − CPython պաշտոնական կայք (անգլերեն)
|
|
|
|---|---|
| Մարդիկ | |
| Կոմպիլյատորներ |
ChinesePython • CLPython • CPython • JPype • Jython • IronPython • PyPy • Python for S60 • Psyco • Stackless Python • Unladen Swallow |
| Ֆրեյմվորկներ | |
| IDE-ներ |
Boa Constructor • Eclipse+PyDev • Eric • Geany • IDLE • Komodo • NetBeans • PyCharm • PyScripter • SPE |
| Գրադարաններ |
Beautiful Soup • NLTK • NumPy • PIL • Pygame • PyGTK • Pyparsing • PyQt • SciPy • SQLAlchemy |
| Այլ | |