MySQL
| Նախագծումը՝ | MySQL AB (մինչև 2008), Sun Microsystems (2008-2010), Oracle (2010-ից սկսած) |
|---|---|
| Վերջին թողարկում | 5.5.28[1] / 5 հուլիս, 2012թ. |
| Նախադիտման թողարկոում | 5.6.5[2] / 10 ապրիլի, 2012թ.[3] |
| Գրված է՝ | C, C++ |
| ՕՀ | Ցանկացած |
| Տեսակ | Տվյալների Բազաների Կառավարման Համակարգ |
| Արտոնագիր | GNU GPL կամ կոմերցիոն արտոնագիր |
| Վեբկայք | mysql.com |
MySQL (արտ. [maɪ ˌɛskjuːˈɛl])[4], բաց կոդով տվյալների բազաների կառավարման համակարգ։ MySQL-ի մշակումն ու աջակցումն իրականացվում է Oracle կորպորացիայի կողմից։ Վերջինս MySQL-ի նկատմամաբ իրավունքները ստացել է Sun Microsystems ընկերության գնումից հետո, որն էլ, նախքան այդ, իր հերթին գնել էր MySQL AB ընկերությունը։ MySQL-ն տարածվում է GNU GPL, ինրպես նաև սեփական կոմերցիոն արտոնագրի ներքո, չնայած մշակողներն նոր ֆունկցիաներ են ավելացնում արտոնագրված օգտագործողների պատվերներով։
MySQL-ը հիմնականում օգտագործվում է փոքր և միջին ծանրաբեռնվածության ծրագրերի համար։ Այն ներառված է մի շարք վեբ-ծրագրավորման համար նախատեսված ծրագրերի փաթեթների մեջ, ինչպիսիք են WAMP-ը, AppServ-ը, LAMP-ը, XAMPP-ը և Open Server-ը։
MySQL բավականին ճկուն է։ Այն աջակցում է աղյուսակների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են MyISAM-ը կամ InnoDB-ն։ Բացի այդ, այն տեղադրվում է հատուկ EXAMPLE անվանմամբ աղյուսակի տեսակով, որն ցուցադրում է նոր աղյուսակի տիպեր ստեղծելու սկզբունքները։ GPL արտանգրի շնորհիվ, MySQL-ն անընդհատ հարստանում է նոր աղյուսակի տեսակներով։
2008թ․ փետրվարի 26-ին Sun Microsystems ընկերությունը գնեց MySQL AB-ն $1 մլրդ․-ով[5], իսկ 2010թ․ հունվարի 27-ին Sun Microsystems-ը գնվեց Oracle ընկերության կողմից[6], որն զբաղվում է տվյալների բազաների կառավարման համակարգերի ստեղծմամբ ու զարգացմամբ։
Բովանդակություն
Հարթակները[խմբագրել]
MySQL-ը աշխատում է բազմաթիվ հարթարկների վրա՝ AIX, BSDi, FreeBSD, HP-UX, Linux, Mac OS X, NetBSD, OpenBSD, OS/2 Warp, SGI IRIX, Solaris, SunOS, SCO OpenServer, SCO UnixWare, Tru64, Windows 95, Windows 98, Windows NT, Windows 2000, Windows XP, Windows Server 2003, WinCE, Windows Vista և Windows 7։ Ինչպես նաև առկա է OpenVMS-ում աշխատող MySQL-ի տարբերակ։
Ծրագրավորման լեզուները[խմբագրել]
MySQL-ն API ունի Delphi, C, C++, Էլֆել, Java, Lisp, Perl, PHP, Python, Ruby, Smalltalk, Pascal և Tcl ծրագրավորման լեզուների, գրադարաններ՝ .NET հարթակի լեզուների համար։
Թողարկումների պատմությունը[խմբագրել]
- MySQL-ի առաջին ներքին թողարկումը տեղի է ունեցել 1995թ․-ի մայիսի 23-ին։
- Windows ընտանիքի համակարգերի (Windows 95 և NT) համար տարբերակը թողարկվել է 1998թվականի հունվարի 8-ին։
- Տարբերակ 3.23 ― բետա տարբերակը՝ 2000թ․ հունիսին, թողարկումը՝ 2001թ․ հունվարին։
- Տարբերակ 4.0 ― բետան՝ 2002-ի օգոստոսին, թողարկումը՝ 2003-ի մարտին։
- Տարբերակ 4.1 ― բետան՝ 2004-ի հունիսին, թողարկումը՝ 2004-ի հոկտեմբերին։
- Տարբերակ 5.0 ― բետան՝ 2005-ի մարտին, թողարկումը՝ 2005-ի հեկտեմբերին։
- Տարբերակ 5.1 ― մշակումը սկսվել է 2005-ի նոյեմբերից, սակայն թողարկվել է միայն 2008թ․ նոյեմբերին։
- Տարբերակ 5.4 ― բետան՝ 2009-ի ապրիլին, չի թողարկվել։
- Տարբերակ 5.5 ― թողարկվել է 2010թ․ դեկտեմբերին։
- Տարբերակ 5.6 ― մշակման փուլում է (5.6.6 m9 տարբերակը ներկայացվել է 2012թ․-ի օգոստոսի 7-ին)։
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ MySQL 5.5.28 Release notes
- ↑ MySQL 5.6.5 Release notes
- ↑ [1]Oracle Provides Early Access to MySQL 5.6 New Features,MySQL Forums :: Announcements
- ↑ «1.3.1. What is MySQL?» (en)։ MySQL 5.5 Reference Manual։ Oracle Corporation։ Արխիվացված օրիգինալից 2011-08-23-ին։ http://www.webcitation.org/618ktdxBf։ Վերցված է 24 դեկտեմբեր, 2010թ.։
- ↑ MySQL :: Observations by Kaj Arnö @Sun (անգլ.)
- ↑ Oracle գնել է Sun ընկերությունը (անգլ.)
Տես նաև[խմբագրել]
Հղումներ[խմբագրել]
- mysql.com − MySQL պաշտոնական կայք (անգլ.)
- MySQL-ի փաստաթղթերը (անգլ.)