Համագործակցություն
Կրթական ծրագիր
Նախագիծը նպատակ ունի բարելավել Վիքիբառարանում առկա հայերեն հոդվածների բացատրությունը և թարգմանությունները վիքիակումբների մասնակիցների օգնությամբ:
Հոդվածի կառուցվածք
Լեզու , {{-hy-}} - ցույց է տալիս որ բառը հայերեն է
Խոսքի մաս , թե տվյալ բառը որ խոսքի մասին է պատկանում (բացատրական բառարանում բառի սկզբում նշված է խոսքի մասը )
{{-hy-գո-}} - գոյական
{{-hy-ած-}} - ածական
{{-hy-թվ-}} - թվական
{{-hy-դեր-}} - դերանուն
{{-hy-բայ-}} - բայ
{{-hy-մակ-}} -մակբայ
{{-hy-կապ-}} - կապ
{{-hy-շաղ-}} - շաղկապ
{{-hy-ձա-}} - ձայնարկություն
{{-hy-վեր-}} - վերաբերություն
Պատկեր , ընտրել համապատասխան պատկեր Վիքիպեդիաներից կամ Վիքիպահեստից
սարք գո
Վանկեր ՝ սարք
Ստուգաբանություն
Գոյական
որևէ աշխատանքի համար անհրաժեշտ գործիք, հարմարանք ◆ Բրիգադներն իրենց սարքերով բռնել էին իրենց տեղերը: (Նաիրի Զարյան)
որևէ բանի համար անհրաժեշտ բոլոր իրերի, պիտույքների ամբողջությունը ◆ Ձիու սարք : ◆ Ոմանք գութանի սարքն էին նորոգում: (Ակսել Բակունց)
տե´ս սպասք
(գվռ․) վրան մի բան գործելու հարմարանք
շինվածք, կառուցման եղանակ, ոճ, կերպ
Հոմանիշներ
սարքավորում, սարած, սարվածք (հնց․) , կազմած, կազմած ռահ (գվռ․)
տե´ս սպասք
շինվածք
Արտահայտություններ
սարքի բերել
սարքել, կարգի բերել, գցել, աշխատելու, բանելու համապատասխան վիճակի բերել
կանոնավորել, կարգավորել
սարքի գալ - կանոնավորվել, բարեկարգվել ◆ Սարքի եկավ ամեն բան: (Սողոմոն Տարոնցի)
սարքը գցել
աշխատելու, բանելու համար անհրաժեշտ վիճակի գալ, սարքին դառնալ
կանոնավորել, կարգավորել
շարունակել․․․
Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկն է, որը 14-20 տարեկան այն անձանց համար է, ովքեր ցանկանում են սովորել խմբագրել Վիքիպեդիայում, Վիքիբառարանում կամ արդեն վիքիխմբագիրներ են: 14 օրվա ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում և Վիքիբառարանում կստեղծեն հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր, երգի և պարի դասեր։
Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
Քույր նախագծեր